ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը

Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը
14.01.2025 | 12:40

Նիկոլ Անհող, օրինակ, Շիրակի պետհամալսարանում 1 դրույքաչափով աշխատող և դրա դիմաց նսեմացուցիչ և ստորացնող 100-120 հազար դրամ ստացող դասախոսը որքա՞ն շատ և որտե՞ղ պետք է աշխատի, որ նորմալ աշխատավարձ ստանա:

Բուհական ոլորտի հետ ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում, թե ի՛նչ բան է մեկ դրույքաչափով աշխատելը:

Ակադեմիական քաղաք կառուցող Նիկոլ Անհողը, որ անընդհատ բողոքում է մեր կրթական մակարդակից ու հայաստանյան համալսարանները համեմատում է Քեմբրիջի կամ Օքսֆորդի հետ բացարձակ չի անդրադառնում այդ նույն Օքսֆորդում և Քեմբրիջում դասախոսների ստացած աշխատավարձերին ու չի համեմատում այդ բուհերի աշխատողների աշխատավարձը նույն, օրինակ՝ Շիրակի պետհամալսարանի դասախոսնրի աշխատավարձի հետ, բայց ցինիկաբար կրթական որակի համեմատություններ է անում ու դժգոհում մեր կրթական որակից:

Նիկո՛լ, առաջնայինը որպես շատ պետական բուհերի հիմնադիր բարձրացրու այդ բուհերում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը հետո նոր կրթական որակ պահանջի:

Նիկո՛լ, շատ դասախոսներ ոչ թե լավ ապրելու և շատ ծախսելու համար, այլ ծայրը ծայրին հասցնելու համար են ստիպված ոչ թե մեկ, այլ մի քանի տեղերում աշխատում, որն ազդում է աշխատանքի որակի վրա:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ